Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կքննարկվեն ՏՀՏ ոլորտի հեռանկարները

Կքննարկվեն ՏՀՏ ոլորտի հեռանկարները
21.02.2013 | 18:08

Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի ձեռնարկությունների ղեկավարները, տեխնոլոգիական և նորարարական ոլորտների հետագա զարգացման խնդիրները քննարկելու նպատակով փետրվարի 23-24-ը կհամախմբվեն Աղվերանում՝ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի շրջանակներում: Հանդիպման կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:
Ինչպես հաղորդում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, ֆորումի օրակարգում ներառված են հետևյալ թեմաները`
. տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգում անհրաժեշտ փոփոխությունների քննարկում,
. էլեկտրոնային առևտրի զարգացման կարևորությունը` որպես տնտեսության, զարգացման խթան,
. նորարարական ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզ,
. ՏՏ զարգացման հայեցակարգի կատարողականը։
Ֆորումին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ ՏՏ վարչության համակարգչային ծրագրային մշակման և ապահովման բաժնի պետ Անահիտ Դիլանյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀՎՍՀԸ վարչության անուղղակի հարկերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ Սարգիս Դեղոյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցման խորհրդի քարտուղարության պետ Արմեն Գրիգորյանը և ՏՀՏ ոլորտի ընկերությունների, պետական այլ մարմինների շուրջ 30 ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
Համատեղ քննարկման արդյունքում ձևավորված առաջարկները կներկայացվեն ՀՀ կառավարություն:
Հիշեցնենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը կազմակերպվում է 2007-ից: Միջոցառման նպատակն է մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները:

Դիտվել է՝ 3562

Մեկնաբանություններ